Բաժիններ՝

Օսմանյան արխիվային նյութերի 25 տոկոսը դարձել է ոչ պիտանի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ 150 միլիոն փաստաթղթից բաղկացած Օսմանյան արխիվի նյութերի 25 տոկոսը դարձել է ոչ պիտանի մինչև 2000 թվականը: Այս մասին հայտարարել է Օսմանյան արխիվի նախկին տնօրեն Իսա Օզքուլը: Վերջինիս խոսքերով՝ այդ արխիվն առնչվում է 38 երկրի, որոնք նախկինում գտնվել են Օսմանյան կայսրության կազմում:

Ընդգծվում է, որ հայերին առնչվող թեմաներով 1993-2000 թվականներին Օսմանյան արխիվում հետազոտություն է անցկացրել 190 մարդ: Արդեն 70 տարի է, ինչ շարունակվում է արխիվային փաստաթղթերի դասակարգումը: Ներկա դրությամբ դասակարգված է 150 միլիոն փաստաղթի մոտ 60 տոկոսը:

Եթե չապահովվեն անհրաժեշտ պայմաններ, ապա մնացյալ մասի դասակարգումը կպահանջի ևս 70 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031