Հայաստանում այսօր ձվի դեֆիցիտ է

«Ժողովուրդը» գրում է. 2010թ.-ին ձվի գերարտադրություն ունեցող Հայաստանում այսօր ձվի դեֆիցիտ է։ Ձու արտադրող ընկերությունները ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով չեն կարողացել «հին թռչունները փոխարինել նորերով։Նրանք ստիպված դիմել են հայաստանյան բանկերին՝ վերաֆինանսավորվելու նպատակով, որոնք, սակայն, օգոստոսին վարկեր տալու փոխարեն գումարը հատկացրել են հոկտեմբերի 1 -ից։ Եվ այդ պատճառով Հայաստանում տոհմային տնտեսությունը զարգանալու փոխարեն գոյատեւում է։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «ժոդովուրդը» տեղեկացել է, որ մեր հանրապետությունում սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմել եւ իրավունք է ստացել 9 ընկերություն։ Դրանց թվում են նաեւ նախկինում ձու արտադրող Լուսակերտի, Երեւանի, «Արաքս», «Արզնի» թռչնաֆաբրիկաները։ «ժողովուրդը» պարզել է նաեւ, որ նոյեմբերի 5-ից արդեն տեղական արտադրության վաճառքի ձու կունենանք խանութներում, սակայն փոքր չափի՝ ավելի ցածր գնով։ Հիմա մնում է տարբերակել հայկական ու իրանական ձվերը։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս