Թողարկվել է անվճար հավելված, որը թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով 3D լուսանկարներ նկարել (տեսանյութ)
Seene iOS-սարքերի համար նախատեսված անվճար հավելվածը, որն աշխատում է Instagram-ի սխեմայի հիման վրա, թույլ կտա շատ արագ 3D լուսանկար ստանալ և դրանցով կիսվել ընկերների հետ:
3D լուսանկարն առանց թերությունների ստեղծելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Նախ 3D առաջին լուսանկարը ստանալու առաջին փորձի ժամանակ հավելվածը ցուցադրում է ուսումնական տեսանյութ, որը բացատրում է, թե ինչպես ճիշտ լուսանկարել: Նախևառաջ նշվում է, որ լուսանկարել հնարավոր կլինի միայն կոնտրաստային օբյեկտները: Կատարյալ կլինի լուսանկարը, եթե կոնտրաստային օբյեկտը գտնվի միագույն պարզ ֆոնի վրա: Նշվում է, որ որակյալ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է հեռախոսը բռնել երկու ձեռքերով և օբյեկտի շուրջը դանդաղ պտտել: Իդեալական արդյունքի հասնելը բավականին դժվար է, սակայն շատ ջանքեր գործադրելու դեպքում արդյունքն իրեն ամբողջովին կարդարացնի:
Այսպիսով, iPhone 4S-ի և iPhone 5-ի օգտատերերը արդեն այժմ կարող են հավելվածը անվճար բեռնել App Store-ից և անցնել 3D նկարների ստացմանը: