Միրգ, որը բուժում է քաղցկեղն ու 10000 անգամ ավելի ազդեցիկ է քիմիաթերապիայից
Գրավիոլան (Annona muricata) փոքրիկ մշտադալար ծառ է 5-6 մետր բարձրությամբ ու մուգ կանաչ տերևներով: Ծառի վրա աճում են մեծ, սրտաձև համեղ պտուղներ: Գրավիոլան աճում է Հարավային Ամերիկայում, որի իսպանալեզու երկրներում այն անվանվում է գուանաբանա, գրավիոլա` Բրազիլիայում: Այս ծառի բոլոր մասերը համարվում են օգտակար ու լայնորեն կիրառվում են տեղի բնակիչների կողմից: Սովորաբար ծառի պտուղներն ու դրանից պատրաստված հյութն օգտագործում են աղիքային ճիճուների ու պարազիտների դեմ, նաև որպես ջերմիջեցնող միջոց, ինչպես նաև կերակրող մայրերի կաթնատվությունը բարձրացնելու համար: Ծառի արմատներն ու տերևները` որպես հակասպազմատիկ միջոց, նյարդային խանգարումները կարգավորող սպեղանի և այլն: Համարվում է, որ այս ծառի պտուղն ունի լայն հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն, կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև օգնում սթրեսների ու նյարդային խանգարումների դեպքում:
1976 թ-ին միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող դեղագործական ընկերություններից մեկը սկսել է ուսումնասիրել գրավիոլայի հակաքաղցկեղային ազդեցության հնարավորությունները: Պարզվել է հետևյալը.
Մրգի «ֆիտոնուտրիենտները» 10000 անգամ ավելի թունավոր են քաղցկեղածին բջիջների նկատմամբ, քան քիմիական դեղամիջոցները, օրինակ` ադրիամիացինը (քիմիաթերապիայում լայնորեն օգտագործվում է):
2. Ոչնչացնում են 12 տարբեր չարորակ բջիջներ թոքերի, կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:
3. Սակայն լիարժեքորեն անվնաս են առողջ բջիջների նկատմամբ:
4. Ապահովում են բուժումը` առանց քիմիաթերապիայի սարսափելի հետևանքների` օրգանիզմի հյուծվածություն, իմունիտետի թուլացում և այլն:
Եվ ի՞նչ է արել այդ ընկերությունը. գրավիոլայում հայտնաբերվել էին երկու ֆիտոքիմիկատներ, որոնք բառացիորեն ոչնչացնում էին քաղցկեղի բջիջները` առանց վնասելու առողջ մարմինները, այդ ընկերությունն իր աշխատանքները ուղղորդել է այդ ֆիտոքիմիկատներն առանձնացնելու կամ դրանց սինթետիկ տարբերակները վերամշակելու և պատենտավորված դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ` հետազոտության արդյունքները նախընտրելով գաղտնի պահել, որպեսզի ինչ-որ կերպ չդադարի ֆինանսական այն հսկայական հոսքը, որը ստացվում է քիմիաթերապիայի միջոցով: Սակայն բոլոր փորձարկումներն անցել են ապարդյուն. այդ ֆիտոքիմիկատների սինթետիկ տարբերակն ուղղակի չի գործել: Բայց այնուամենայնիվ, որոշակի ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ու հետազոտությունները շարունակվել են: ԱՄՆ Պերդյու համալսարանում (Purdue University) 20 տարիների ընթացքում անցկացվել են գրավիոլայի լրջագույն ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որԱմոնացեոզ ացետոգենիններ (Amonaceous acetogenins) անունը կրող սուբստանցիան ոչ միայն էֆեկտիվ է ուռուցքների ոչնչացման առումով, այլ կառուցվածքային նմանություն ունի չարորակ բջիջների հետ, որն էլ հենց մահացու է այդ բջիջների համար: Սովորաբար քաղցկեղի բջիջները ձևավորում են «պոմպային» մեխանիզմ, որը դուրս է մղում դեղամիջոցներն ավելի շուտ, քան դրանք կհասցնեն ոչնչացնել քաղցկեղածին բջիջները, ինչը տեղի չի ունենում գրավիոլայի դեպքում:
Իհարկե, Հայաստանի համար այս ծառի պտուղն էկզոտիկ է, սակայն ցանկության դեպքում այն կարելի է աճեցնել ջերմոցային պայմաններում, համենայնդեպս դա շատ ավելի մատչելի է, քան հսկայական գումարներ արժեցող քիմիական միջոցները: Այսուհետ, եթե Ձեզ հյութ կառաջարկեն, գուցե ավելի նախընտրելի կլինի ընտրել գրավիոլայի հյութը… Ամենադժվարը սովորություն մշակելն է: Նյութը` ըստ ԳԱԼԱ-ի: