
«Ուշ թե շուտ ՌԴ-ն ևս կմիանա Եվրոպային». Ալեքսանդր Բոժկո

ՀՀ–ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «ժողովուրդի» հարցին , թե Ուկրաինան ինչպես է ընդունել այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը ասել է. «Անշուշտ, թե՛ Ուկրաինան և թե՛ Հայաստանը եվրոպական երկրներ են, մենք համոզված ենք դրանում, բայց թե որ կողմը գնալ՝ դուք պետք է որոշեք։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը եւ ընդհանրապես ժողովրդի մեծ մասն այս հարցում միասնական կարծիք ունեն»։ «Ժողովրդի» զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի ժողովրդի 60 տոկոսը Եվրոպամետ է. «Բայց ռուսական պրոպագանդան, իհարկե, գործում է գիշեր-ցերեկ, եւ այն, ինչ խոսք, ուժգնորեն ազդում Է մարդկանց տրամադ վածության վրա»։ ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանի կարծիքով՝ վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնությունն էլ կմիանա Եվրոպային։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: