Արտագաղթածները փոշմանո՞ւմ են
Հայաստանից մեկնածների շուրջ 60%-ը դժգոհ է արտագաղթելու իր որոշումից: Ինչպես փոխանցում է Banks.am-ը, այս մասին ասվել է Երևանում կազմակերպված «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի ընթացքում՝ սոցիոլոգիական հարցման արդյունքների ներկայացման ժամանակ:
«Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովը կազմակերպել էր «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը՝ Հայէկոնոմբանկի և InLobby ընկերության ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր:
Ըստ հարցման, արտագաղթածների զգալի մասն այս կամ այն հոգեբանական պատճառով լռում է, չի ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում է ինքնախաբեության:
Ըստ մեկ այլ հարցման արդյունքների, արտագաղթողների շուրջ 80%-ը դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ