
Նիկոլ Փաշինյանը` Տիգրան Սարգսյանին. Ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել գործառույթներ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանաԿ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց էր ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն էլ պատասխանել է, թե Նիկոլ Փաշինյանի համար կարևոր չէ՝ ի՞նչ հարց է քննարկվում ԱԺ-ում. «Բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում Ձեզ, պարոն Փաշինյան: Մենք արդեն ձանձրացել ենք Ձեր գնահատականներից: Բովանդակային քննարկմանը մենք պատրաստ ենք: Բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև կրկնվում են: Եվ կարևոր չէ՝ խոսում եք պատմաշմակութային արժեքների՞ մասին, թե՞ ինչի մասին… տալիս եք նույն գնահատականները: Դրա համար Ձեզ չի հետարքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների խնդիրը: Ձեզ համար ամբիցիաների բավարարման խնդիրն է հետաքրքրում՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար»:
Նիկոլ Փաշինյանի ելույթը` տեսանյութում: