
Խոշոր չափերի խարդախություն՝ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի տեղավորելու պատրվակով

Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Նաիրի Դանուղյանին առաջարված մեղադրանքի համաձայն, նա Նորիկ Սանդրոսյանի ու նրա ընկերոջ որդիներին՝ երեք անձի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի տեղավորելու պատրվակով՝ «գործելով միասնական հանցավոր դիտավորությամբ, չարաշահելով Ն.Սանդրոսյանի վստահությունը», դիտավորությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 1.106.650 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նաիրի Դանուղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: