Հայրիկյանն անhանգիստ է` ոստիկանությունը դադարեցնելու է ապահովել իր անվտանգությունը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են առաջիկայ օրերին պիտի դադարեցուի իմ անվտանգութեան ապահովումը ՀՀ ոստիկանութեան կողմից։ Ես արդէն իմ մասով նուազագոյնի էի հասցրել նրանց զբաղուածութիւնը ինձնով (միայն որոշ տեղաշարժերի դէպքում․․․) Օրինաւոր ծառայութեան համար համակարգի աշխատակիցներին շնորհակալութիւն յայտնելով, այնուամենայնիւ, ուզում եմ հասկանալ, թէ առաջին ատեանից երկրորդ ատեան դատական գործի տեղափոխումը ինչո՞վ բարելաւեց ընդհանուր իրավիճակը։ Յայտնի է, որ երբեք խուճապային տրամադրութիւնների չեմ տրուել, բայց գիտեմ, որ այսօրուայ դրութեամբ, եթէ պետականօրէն ինչ-որ անհատի անվտանգութիւն ապահովւում է, ապա վերջինը ես չպէտք է լինեմ։ Ինչու՞,- պատասխանն ամեն ոք գիտէ։ Բայց հաւանաբար չգիտէ հարգարժան ոստիկանապէտը․․․ Երեւի այլ շեշտադրում կատարեմ․ եթէ ինձ հետ որեւէ անախորժութիւն պատահի, ապա բնական կլինի մեղաւոր, աւելին՝ նախապատրաստող մեղսակից համարել իմ անվտանգութիւնն արհամարհող պաշտոնեաներին․․․»:

Տեսանյութեր

Լրահոս