
Իշխան Խաչատրյան. Իմ մոտեցումները համապատասխանում են «Օրինաց Երկրի» դիրքորոշմանը

hcav.am-ի փոխանցմամբ՝ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ գրում է.
«Հարգելի Արթուր Սաքունց
Ես ներկայացնում եմ «Օրինաց Երկիր» կուսակցությունը և ԱԺ համապատասխան խմբակցությունը, ուստի Ձեր հարցման հետ կապված իմ մոտեցումները համապատսխանում են «Օրինաց Երկիր» կուսակցության՝ այդ կապակցությամբ արդեն արտահայտած հրապարակային դիրքորոշմանը, որը հրապարակվել է մամուլում»:
Մամուլում «Օրինաց Երկիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մհեր Շահգելդյանը ասել է. «ՄՄ-ին միանալը բխում է ՀՀ-ի ազգային շահերից»: