Բաժիններ՝

Զենք-զինամթերքը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 42 և 7,62 մմ տրամաչափի 211 փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն