
Տեղի կունենա ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը

Վաղը Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում մշակված մի շարք նախագծերի, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015թ.-ը ռազմատնտեսական համագործակցության ծրագրի, մի շարք համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը, կամփոփվեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 1-ից Երևանում են գտնվում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:
Նիստի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական կողմը, որի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին