Նունե Եսայան. Ես իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է` դուր չգա
Երգչուհի Նունե Եսայանը որոշել է այլես մեկնաբանություններ, հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նունե Եսայանը՝ անդրադառնալով անկախության տոնին կայացած իր համերգին պետբյուջեից հատկացված 54 մլն դրամի մասին տեղեկություններին:
«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»,- ասել է երգչուհին:
Նա շեշտել է, որ ընդհանրապես ոչինչ չի ցանկանում խոսել ոչ գումարների, ոչ դրանց արժանի լինել, չլինելու մասին: «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: