
ԲՀԿ-ական պատգամավորն այցելել է ծեծված ակտիվիստներին

Zham.am–ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այցելեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին: Հիշեցնենք, որ վերջիններս երեկ երեկոյան ծեծի էին ենթարկվել մի խումբ անձանց կողմից:
«Ես խստորեն դատապարտում եմ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը և իմ աջակցությունն եմ հայտնում նրանց: Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում այդպիսի վայրագություններ: Ուզում եմ հավատալ, որ միջադեպը կապված չի եղել ակտիվիստների քաղաքական հայացքների հետ, հակառակ դեպքում դա կարող է վտանգավոր նախադեպ հանդիսանալ մարդու իրավունքների ոտնահարման համար»,- կայքի հետ զրույցում ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, թե ակնկալում է, որ Ոստիկանությունը կդրսևորի օպերատիվություն և կարճ ժամանակահատվածում հանցագործությունը կբացահայտվի: