Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանը դիմել է գնդապետ Սարիկյանին
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանը գրությամբ դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի քննչական վարչության պետ, Հ/Ծ գնդապետ Էդ.Սարիկյանին՝ ՊԵԿ քննչականին ներկայացնելով իրենց ձեռքում գտնվող խիստ կարևոր փաստեր, որոնք կարող են օժանդակել այս պահին ՊԵԿ-ում գտնվող սփյուռքահայ գործարարի ընկերության սնանկացման վռրաբերյալ գործի քննությանը:
«Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` դեռ 2011թվականի հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, դեռևս գտնվում է ՀՀ ՊԵԿ-ի Էդ. Սարիկյանի կողմից ղեկավարվող քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տ.Հարությունյանի վարույթում: Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանն սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, անձամբ`իր դիմումներով, ցուցումունքներով, ինչպես նաև իր փաստաբանների միջոցով ներկայացված դիմումներով ու դրանց կից ներկայացված փաստաթղթերով մտապես օժանդակ է եղել ՊԵԿ-ին` «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության հարցում: Վերջին տասը և ավելի տարիների ընթացքում Մանգասարյանի դեմ իրավապահ մարմիններին ներկայացված դիմումների ընթացքի լույսի ներքո ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից ՀՀ քր.օր. 178,190,193 հոդվածների հիմքով Վլադիսլավ Գրիգորի Մանգասարյանին մեղադրանք առաջադրելը, գործարարը դրական առումով` «աննախադեպ» է համարում:
Իսկ ՊԵԿ նարկայացված գրությամբ գործարարը Սարիկյանին է ներկայացրել ներկայումս իրենց ձեռքի տակ գտնվող քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող դատական ակտեր, փաստաթղթեր և, նպատակ հետապնդելով օժանդակել քրեական գործի քննությանը, քննիչ Հարությունյանի ուշադրությունն է հրավիրում հետևյալ փաստերի վրա.
Արին կապիտալի հետ անմիջական առնչություն ունեցող և արդեն օրինական ուժի մեջ մտած մի 14.06.2012թ. վճիռ կա, որով չնայած, ըստ հայցվոր կողմի, ի թիվ այլ դատական սխալների, անհիմն է հայցը մերժվել, սակայն վճռով միաժամանակ հաստատված է համարվել այն փաստը, որ՝ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության տնօրեն «Էդուարդ Եսայանի լիազորությունները, որպես «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրենի, դադարել են 2010թ. սեպտեմբերի 07-ին` կանոնադրությամբ սահմանված եռամյա ժամկետը լրանալու հիմքով»: Այսինքն՝ Էդուարդ Եսայանը 2010թ սեպտեմբերի 8-ից սկսած իրավասու չէր ընկերության անունից հանդես գալ, գործարքներ կնքել, հետևապես այդուհետ ընկերության անունից Եսայանի կնքած գործարքներն անվավեր են: Այնինչ՝ նշված ժամկետից հետո էլ, Վլադիսլավ Մանգասարյանը, անձնական շահերից ելնելով, Եսայանին պարտադրել է շարունակաբար կնքել ընկերությանը պատկանող տարածքների օտարման պայմանագրեր և տնօրինել է գումարները:
Բացի դրանից՝ 2010թվականի սեպտեմբերի 8–ից հետո էլ հօգուտ Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի, Եսայանը «Արին կապիտալ» ՍՊԸ-ի անունից ստորագրել է ոչ միայն 112.000.000 ՀՀ դրամի թվով 2 փոխառության պայմանագրեր, այլ նաև՝ 240.091.619 ՀՀ դրամի` թվով 4 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Արին կապիտալ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով պահանջներ է ներկայացվել և այդ կեղծ պահանջի դիմաց Վլ.Մանգասարյանի տիրապետության տակ են անցել դատարանի 09.07.2012թ. որոշման հիման վրա:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փասատաբան Լեռնիկ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ՊԵԿ-ին է ներկայացրել փաստեր՝ համաձայն որոնց՝ hիմնավոր կասկածի տակ է դրում փողերի լվացման հարցում սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի կողմից Վլադիսլավ Մանգասարյանին օժանդակելը:
Փաստաբանը ՊԵԿ ուղարկված գրության մեջ հստակ նշել է, որ եթե որևէ սնանկության գործով կառավարիչ իր պարտականությունների շրջանակներում «հանդգնել է» Վլ.Մանգասարյանի կամ նրա գործերով մասնակից ընտանիքի անդամների դեմ օրինական պահանջ ներկայացնել, ապա՝ այդ կառավարիչն անմիջապես հեռացվել է այդ վարույթից: Օրինակ, երբ «Վ.է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի սնանկության վարույթով կառավարիչ Խաչիկ Նազարյանը թիվ ԵԿԴ 2107/02/10 գործով 447.060.000 ՀՀ դրամի չափով պահանջով հայց էր ներկայացրել «Վ.է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Վլադիսլավի Մանգասարյանի դեմ, ապա Խաչիկ Նազարյանին «հրահանգվել է» 23.12.2010թ. դիմում գրել և՛ հայցից հրաժարվելու, և՛ «Վ.է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի կառավարչի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։ Իսկ 24.12.2010թ. «Վ.է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի կառավարչի պաշտոնին է նշանակվել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, որը մինչ 2011թ. հունիս ամիս հանդիսանալով «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի հետ փոխկապակցված «Վ.Է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի կառավարիչ, ապօրինաբար շարունակել է հանդիսանալ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ և մի շարք ապօրինությունների արդյունքում 21.05.2011թ. պայմանագրերով «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ին, իրականում՝ սնանկ ճանաչված Վլ.Մանգասարյանի է հանձնել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի տարածքները:
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանի կողմից ՊԵԿ ներկայացված մի շարք փաստերի վերլուծությունից պարզ է դառնում, որ իրականում ոչ թե Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ն է «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի հետ իրավահարաբերությունների մեջ եղել, այլ` Մանգասարյանն է կազմակերպել փոխառության պայմանագրերի, կատարողական ակտերի կնքումը: Այդ շինծու գործարքներով անհիմն պարտավորություններ են ստեղծվել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի համար հետագայում, Վլ.Մանգասարյանի համար բարենպաստ պայմաններում՝ սնանկության վարույթով, «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի մնացած տարածքներին տիրելու համար: Մասնավորապես, հօգուտ Մանգասարյանին պատկանող «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի, «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ի լրումն նախկինում ստորագրած պայմանագրերի և կատարողական ակտերի, Եսայանի պաշտոնավարման ժամկետից՝ 08.09.2010թ.–ից հետո ստորագրել է ինչպես՝ 112.000.000 ՀՀ դրամի թվով 2 փոխառության պայմանագրեր, այնպես էլ՝ 240.091.619 ՀՀ դրամի` թվով 4 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Արին կապիտալ» ՍՊԸ-ի սնանկության վարույթով պահանջներ է ներկայացվել և այդ կեղծ պահանջների դիմաց, սնանկության գործով կառավարչի «ջանասիրության» արդյունքում կայացված դատարանի 02.05.2011թ., 17.05.2011թ., 20.09.2011թ. և 09.07.2012թ. որոշումների հիման վրա Մանգասարյանի տիրապետության տակ են անցել «Արին կապիտալ» ՍՊԸ-ի վերջին տարածքները, որոնց համար նախկինում վճարումներ են կատարել բարեխիղճ գնորդները:
Քանի որ մինչ այժմ Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել միայն նրա կողմից կազմակերպված 376.452.000 ՀՀ դրամի կեղծ փոխառությունների մասով, իր դիմումով սփյուռքահայ գործարարի փաստաբանը ՊԵԿ քննչականին խնդրել է քննություն իրականացնել նաև 240.091.619 ՀՀ դրամի` թվով 4 կեղծ կատարողական ակտերի մասով, որոնց վերաբերյալ նյութեր և պարզաբանումներ նախկինում ներկայացվել են և սնանկության գործով 09.07.2012թ. որոշմամբ հենց այդ կեղծ կատարողականների հիման վրա ներկայացված պահանջի դիմաց է Մանգասարյանը տնօրինել ընկերության վերջին տարածքները՝ թիվ 6, 27, 51 բնակարանները, թիվ 6, 8, 18 տարածքները, թիվ 1 և 16 ավտոկայանատեղիները: