Բաժիններ՝

ԵԿԳ-ն կմթերի 35 հազար տոննա խաղող

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 հազար տոննա խաղող, ինչը շուրջ 10 հազար տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Մթերման այսպիսի ծավալ չի գրանցվել վերջին 15 տարում: Սեպտեմբերի 9-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

ԵԿԳ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, ոչ հարկ է նշել, որ ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողգործների պարտքերը, ում բերքը մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն դրամ:

2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը: Առանձնահատուկ կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ն այս տարի ևս կավելացնի Տավուշում մթերվող խաղողի ծավալները` հասցնելով այն 4000տ-ի, այդ թվում սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի բերքի գրեթե 100 տոկոսը:

Այս տարի կմեկնարկի նաև ավելի վաղ հայտարարված երկակարաժամկետ պայմանագրեր կնքած խաղողագործների բերքի մթերումը: Հաշվի առնելով այս ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայասատանի խաղողագործության զարգացման հարցում` Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել վերոհիշյալ ֆերմերների առաջարկվելիք և ըներության որակական չափանիշներին համապատասխանող խաղողի ողջ բերքը, եթե անգամ այն գերազանցում է պայմանագրով նախապես հաստատված ծավալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս