
Հրայր Թովմասյան. Այս տարի Հայաստանն ընդամենը ՄԻԵԴ մեկ գործում է պարտվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի թվով Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում Եվրախորհրդի երկրների շարքում, այս տարվա ընթացքում Հայաստանն ընդամենը մեկ գործ է տանուլ տվել: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարի գնահատմամբ, դա դրական ցուցանիշ է և նշանակում է, որ պետական մարմինները սկսել են քիչ թե շատ ավելի լավ աշխատել, դատական սխալներն ավելի քչացել են, արդարադատության նախարարության համապատասխան կառույցն առավել արդյունավետ է իր գործառույթն իրականացնում: