
Կին վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Մելանյա Տոնոյանը իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 64 PM 444 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի վարչական շրջանի Հասրաթյան փողոցում գործող Մալաթիա- Սեբաստիա ՓԲԸ Կռունկ ընկերության մոտ գտնվող հանրակացարնի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա Էդգար Կոստանդյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և ոստիկանության զորքերի 1033 զորամասի ենթասպա Տիգրան Գևորգյանի օգնությամբ երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն:
Տեղափոխելուց հետո վրաերթի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Աբելյանը և տեսուչ Արմեն Հարոյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: