
Լևոն Զուրաբյան. «Գորիկ Հակոբյանին տաքսիստի պաշտոնում չի կարելի հաստատել»

«Գորիկ Հակոբյանը արժանի չի լինի ԱԱԾ պետ կամ պետական պաշտոնյա, նրան տաքսիստի պաշտոնում չի կարելի հաստատել»,- այսօր, ըստ aravot.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես է մեկնաբանել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ կապված վերջին միջադեպը: Հիշեցնենք, որ նա ցուցարարներին, զոհվածի մորը ոչխար էր անվանել: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հորդորում էր «Դուք»-ով խոսել ՀՀ քաղաքացու հետ՝ Լեւոն Զուրաբյանը արձագանքել է.
«Հենց դա էլ այսօր պարզ ցույց է տալիս, որ այդ բոլորը ֆռռիկներ են, որ իրականում Սերժ Սարգսյանի կողմից այդ ամբողջ քարոզչությունը խաբեություն է: Չգիտեմ, օլիգարխների հետեւից պիտի ընկներ, եվրոպական արժեքներ պիտի բերեր, Դուք-ով պիտի խոսեին քաղաքացիների հետ: Իսկ իրականում մենք ի՞նչ ենք տեսնում: Տեսնում ենք միայն կեղծված ընտրություններ, բռնություն, կոպտություն՝ քաղաքացիների նկատմամբ, արհամարհանք: Այդպես էլ պիտի լինի: Պարզ բան է՝ չընտրված իշխանությունը երբեք քաղաքացու հետ իրեն քաղաքավարի չի պահելու: Միայն ընտրված իշխանությունը գիտի, որ իր մանդատով ինքը պարտական է քաղաքացուն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: