Բաժիններ՝

Ծառայողական խորհրդակցություն ԼՂՀ ՊԲ-ում

Սեպտեմբերի 5-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ եւ առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ողղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:

Վերջում բանակի հրամանատարը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները եւ ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս