Բաժիններ՝

Կոզեռն թաղամասի բնակիչները պահանջելու են Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը

Երևանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել, որում ասված է. «Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:

Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը»:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30