Վրաստանի վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին կարող է փոխարինել նրա ազգականը
Грузия Online-ի փոխանցմամբ` քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներում շարունակում են ենթադրություններ անել, թե Վրաստանի վարչապետի պաշտոնում ով է փոխարինելու ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, երբ վերջինս կհեռանա քաղաքականությունից:
Հնարավոր թեկնածուների թվում շոշափվում են Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի և Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի անունները: Փորձագետ Վաժա Բերիձեն անվանել է ևս մեկ թեկնածուի անուն: Նրա խոսքերով` Վրաստանի վարչապետի պաշտոնում դիտարկվում է նաև Իվանիշվիլիի ազգական Ուչա Մամացաշվիլիի թեկնածությունը:
Բերիձեն ընդգծել է, որ Մամացաշվիլին ակտիվորեն մասնակցում է Իվանիշվիլիի բիզնեսի ու ակտիվների ղեկավարմանը, խելամիտ մարդ է, սակայն քաղաքական գործիչ չէ, ինչի համար էլ դժվար է նրան պատկերացնել որպես երկրի ղեկավար: