
2008 թվականի գլոբալ տնտեսական ճգնաժամն ավելացրել է ինքնասպանությունների քանակն աշխարհում

Բրիտանական BMJ (British Medical Journal) պարբերականի փոխանցմամբ` հնգամյա վաղեմություն ունեցող համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է ինքնասպանությունների քանակի աճին աշխարհում: 2009 թվականին ինքնասպանությունների սովորական մակարդակը գերազանցվել է 5000-ով, ինչի պատճառը հենց ֆինանսական կորուստներն են:
Ինքնասպանություն գործածների մեծ մասը տղամարդիկ են: Ինքնասպանությունների մեծ մասը գրանցվել է ԵՄ-ի, Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներում: Ուշագրավ է, որ մնացյալ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում ինքնասպանությունների քանակը միևնույն ժամանակ նվազել է:
ԵՄ-ում ինքնասպանությունների ամենամեծ քանակը գրանցվել է նրա նոր անդամ երկրներում` Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Չեխիա և Բալթյան երկրներ: Հետազոտողներն ընդգծել են, որ ինքնասպանությունների վրա 2008 թվականի ճգնաժամի ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել, քանի որ իրենք չեն դիտարկել այն երկրները, որոնց վերաբերյալ չկան հավաստի տվյալներ: