Բաժիններ՝

Էժան կահույք՝ ռուսներից

Հայ և ռուս բիզնեսմեններն այսօր Երևանում փորձում էին ընդհանուր լեզու գտնել։ Առևտրաարդյունաբերական պալատում հայ և ռուս գործարարների հերթական համաժողովն էր։ Այս մասին տեղեկացնում է A1plus.am-ը։

Ռուսական կահույք արտադրող «Մեբելտորգ»-ի տնօրեն Անդրեյ Պոլովովը Հայաստան է եկել իր սպառողների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով.

«ՌԴ-ում մրցակիցներ մեր արտադրանքի ոլորտում չունենք, և կարծում եմ` Հայաստանում ևս չենք ունենա, քանի որ մեր կահույքը մատչելի գին ունի, որակյալ է, տեսքն էլ՝ գեղեցիկ: Այն նախատեսված է միջին ու միջինից ցածր խավի համար, և կհետաքրքրի հայ գնորդին:

Հայաստան ժամանած ռուսական 10 ընկերություններից էմալապատ ներկեր արտադրող «Օլիվա»-ի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Սուխարուկովը գոհ է իր առաջին բանակցություններից, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ հետ Մոսկվայում հանդիպելու ու հետագա անելիքները քննարկելու համար. «Մենք ցանկություն ունենք փոքրիկ արտադրամաս բացել ՀՀ-ում:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30