
«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը բոյկոտո՞ւմ է դատական նիստերը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր Բանդայի գործով նիստը հետաձգվել է՝ նիստին չէին ներկայացել պաշտպանները և ամբաստանյալ Քյարամ Ամոյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատարանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ստացել, որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է նիստին մասնակցել:
Դատարանը հրապարակել է նաև պաշտպաններ Կարեն Հակոբյանի, Ստեփան Ոսկանյանի և Վաչագան Քոսյանի գրությունները, որտեղ պաշտպանները դատարանին ծանուցում էին, որ իրենք չեն կարող ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան, քանի որ այլ դատարանում նախապես նշանակված նիստերի են մասնակցում:
Դատարանը ձեռնպահ է մնացել գնահատական տալ պաշտպանների և ամբաստանյալի բացակայությանը: