ՆԱՏՕ-ին կիսում է բաժանարար կառույցների կապակցությամբ Վրաստանի անհանգստությունը. Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն կիսում է Ցխինվալի շրջանում` վարչական սահմանին, ռուս զինծառայողների կողմից ապօրինի բաժանարար կառույցներ պատրաստելու նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.
«Մենք անհանգստացած ենք բաժանարար կառույցների կառուցման կապակցությամբ: ՆԱՏՕ-ն բացասական է գնահատում Դիցի գյուղում գրանցված փաստերը: Դա ապօրինի է և հանդիսանում է գործող համաձայնագրերի խախտում, ինչպես նաև խանգարում է բնակչության ազատ տեղաշարժմանը: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կարևորում է միջազգային անվտանգության մեջ նրա ներդրումը»: