Բաժիններ՝

Թուրքիայում առգրավել են ռուսերենով ու ուկրաիներենով միլիոնավոր կեղծ ակցիզներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի հյուսիսում Զոնգուլդակ քաղաքի մաքսային ծառայության աշխատակիցները նավահանգստից դեպի Ուկրաինա ուղևորվող մեքենայում հայտնաբերել են միլիոնավոր կեղծ ռուսական ու ուկրաինական ակցիզներ` նախատեսված ծխախոտի ու ալկոհոլի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիս զրուցակցի հաղորդմամբ` ակցիզները թաքցված են եղել ծիրանի արկղերի մեջ: Նա հավելել է, որ այդ բեռը Զոնգուլդակի նավահանգիստ է հասցվել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Մալաթիայից: Ընդհանուր առմամբ, առգրավվել է 11 միլիոն ռուսալեզու ակցիզ` նախատեսված ծխախոտի համար, և 2.25 միլիոն ուկրաիներենով ակցիզ` նախատեսված ալկոհոլի համար:

Մեքենայի վարորդը ձերբակալված է, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30