ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Մեղրի-Երևան ավտոճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին, գրել է.
Երևանի Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին նշանակվել է դատական նիստ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցադիմումի գործով:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հաղորդվում նրանց աշխատանքային գրաֆիկը:
Ընկերությունը պատրաստում է ինքնաթափի փաստաթղթերը ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:
168.am-ի հետ զրույցում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը Սերժ Սարգսյանի` միասնական քննչական մարմին ստեղծելու մասին որոշումը գնահատեց որպես հիանալի գաղափար և նշեց. «Վաղուց պետք է նման բան լիներ, ցավոք սրտի, մի քիչ ուշ իրականացվեց, բայց կարևորը, որ գործը կատարվեց»:
«Դա իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ լուրերը»,- ասել է նա։
Իրանը շահագրգռված չէ դատարկ բանակցություններով՝ ցուցադրման համար, մեզ անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն:
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ Թուրքիան այսօր որոշակի խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ՝ ներառյալ նաև Իրաքը, Սիրիան ու Եգիպտոսը:
Ուղղաթիռի մոդելի հետազոտումն արդեն իսկ ավարտված է:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
ԵՄ Նախարարների կաբինետում Լիտվայի նախագահության համար հիմնական սպառնալիքը «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ Ռուսաստանի շանտաժն է:
168.am-ի հետ զրույցում արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ դին հայտնաբերել են արգելոցի աշխատակիցները. «Հատուկ ջոկատն է եկել առավոտյան հերթապահությունը շարունակելու, որովհետև մեզ մոտ 24 ժամ հերթապահություն է. եկել են, տեսել են՝ մահացած, մեր աշխատողը սպանված»: Նա նաև ասաց, որ տարածքում կան տեսախցիկներ, որոնք արդեն հանձնվել են ոստիկանությանը:
Փախստականներին ձերբակալել են լեռներում՝ քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Սրանից առաջ էլ հաղորդվում էր 18 զոհի և 50 վիրավորի մասին:
Գյումրիում «Դորոժնիկ» ընկերության կողմից այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը առաջին դեպքը չէ: Դեռ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի հոկտերմբերի 12-ին նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Վանաձոր քաղաքում:
Իր ելույթում Օբաման խոստովանել էր, որ ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման մեջ:
Ի՞նչ ենք մենք ուզում, միայն սրանց քշե՞լ, թե՞ պետություն ստեղծել: Մեր դանդաղկոտությունը հենց սրա մեջ է: Մենք այսօրվանից ուզում ենք ծնել «ինչը ինչով փոխելը», հետո նոր գնալ փոփոխության:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները:
Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս 2 իրադարձությունների մեջ իրականում պարզվում է ամենաուղիղ կապը կա:
«Փորձագետներին, հրշեջ-տեսուչին այսօր հանդիպեցինք, ասեցին, որ անհասկանալի է` ինչի՞ պետք ա այդտեղից կրակ լինի: Ես հասկացա, որ կողմնակի միջամտություն կա, որ նման բան ա եղել: Բայց թե ո՞վ է արել` չեմ կարող ասել` ուրիշ ոլորտ ա, որևէ մեկի վրա չեմ կարող կասկածել»:
«Տարվա վերջին արդեն պարզ կլինի, թե սահմանադրական բարեփոխումները ինչ ուղղությամբ կզարգանան: Առաջարկները կներկայացվեն նախագահին, ով կորոշի անելիքը»,- ասաց Թովմասյանը:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այս օրերին անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանի` «Մահից հետո ծնվածները» նախագիծը ցուցադրվում է Ֆրանսիայում, Ամիեն քաղաքի (Պիկարդիա) «Բրիքեթերի» մշակութային կենտրոնում) «Ֆոտոնալ» (PHOTAUMNALES) միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում:
Նա ոչ միայն Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այլև ունի ռազմավարական կարևոր շահեր Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտող երկու կողմին էլ:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարցրին, թե ի՞նչ եղավ նոր տեխնոլոգիայով արտադրությունը:
Ինչո՞ւ մեր նախագահները պետք է միմյանցից խուսափեն, չբարևեն, չնստեն-չքննարկեն, ուրախության սեղանի չնստեն, սպասեն մահանա՞ մեկը, որ գնան թափորին, թաղման արարողությանը մասնակցեն:
«Ես երկու օր առաջ ականատես եմ եղել մի խայտառակ փաստի, որ ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, տեսանյութը` ներքևում,- Ա.Ս.) և փնտրում են գործակցության եզրեր` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Սա անհեթեթություն է, սա զավեշտ է: Ինչպե՞ս կարելի է գործակցել այն ուժերի հետ, որոնք, ըստ էության, մասնակից են մեր երկրի կեղեքմանը, մասնակից են եղել մեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն: Մենք ոչինչ չենք մոռացել»:
Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն:
Կամ ի՞նչպիսին կարող էր լինել հայկական գինու ճակատագիրը