Բաժիններ՝

Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի

Կանադայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը՝ 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930