
Իրանը պլանավորել է մոտ ապագայում ստեղծել 8 մարդու համար նախատեսված ուղղաթիռ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է մոտ ապագայում ստեղծել ուղղաթիռ՝ նախատեսված 8 մարդու համար: Ուղղաթիռի մոդելի հետազոտումն արդեն իսկ ավարտված է:
Բավականաչափ ֆինանսավորման առկայության դեպքում համապատասխան կառույցները կսկսեն աշխատել դրա դիզայնի շուրջ: Ֆինանսավորումն անհրաժեշտ է արտադրման հիմնական փուլերի համար, իսկ միջոցների առկայության դեպքում ուղղաթիռը պատրաստ կլինի մոտ 8 ամիս անց:
Ուղղաթիռի կիրառման նշանակության (ռազմական կամ քաղաքացիական նպատակներ) մասին ոչինչ չի նշվում: