Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալել են 70 մետրանոց թունելով բանտից փախուստի դիմած PKK-ականներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք ոստիկաններն այսօր ձերբակալել են 18 քուրդ բանտարկյալի, որոնք 70 մետրանոց թունել փորելու միջոցով փախուստի էին դիմել երկրի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) քաղաքի բանտից:

Փախստականներին ձերբակալել են լեռներում՝ քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա: Նրանք փորձել են թաքնվել տեղի գյուղերից մեկում, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել նրանց:

Նրանք բոլորն էլ բանտում են հայտնվել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ համագործակցության համար, կամ էլ նախկինում արդեն իսկ դատապարտված են եղել այդ հանցանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30