Չեմ բացառում, որ միջադեպին իրավական գնահատական տա ՀՀ-ում գործող ռուսական զինվորական քննչական մարմինը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Մեղրի-Երևան ավտոճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին, գրել է.

«Իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը բացի ԴԱՏԱՊԱՐՏԵԼԸ ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Ժամանակին, որպես փաստաբան Գյումրիում տեղակայված ռուսական դատարանում մասնակցել եմ մի քանի գործերով որպես պաշտպան: Հետևաբար` չեմ բացառում, որ միջադեպի մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը փոխանցվի վերևում նշված մարմինների քննությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30