
ՄԱԿ-ի փորձագետներն իրենց աշխատանքը վերսկսել են Սիրիայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետներն այսօր վերսկսել են իրենց աշխատանքը Սիրիայում: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ փորձագետների խումբը դուրս է եկել Դամասկոսում իրենց հյուրանոցից:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հաղորդվում նրանց աշխատանքային գրաֆիկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին երեկ հայտարարել է, որ քիմիական զենքի ենթադրյալ հարձակման վայրեր այցելելը կախված կլինի տվյալ շրջաններում տիրող իրավիճակից:
ՄԱԿ-ի փորձագետների խումբը Սիրիա է վերադարձել չորեքշաբթի: