Բաժիններ՝

Քաղաքապետին առաջարկում են գի՞րք կարդալ

Այս տարի ապրիլին Հյուսիսային պողոտայում տեղադրվեց «Գրքի բանկ- նվիրատվության տաղավար», որտեղ ցանկացողները կարող էին գիրք գցել, որը հետո պիտի փոխանցվեր համայնքային գրադարանների ու զորամասերին: Այս մասին տեղեկացնում  է «Փաստինֆոն»:

Իսկ սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մայրաքաղաքի մարդաշատ վայրերում, այդ թվում նաև Հյուսիսային պողոտայում քաղաքապետարանը տեղադրել է առաջարկությունների տաղավարներ, որտեղ երևանցիները կարող են իրենց առաջարկություններով գրություններ հղնել քաղաքապետին:

Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս 2 իրադարձությունների մեջ իրականում պարզվում է ամենաուղիղ կապը կա:

Նախ Հյուսիսային պողոտայում առաջարկությունների տաղավարը ոչ թե տեղադրվել է, ինչպես հայտնվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, այլ արդեն տեղադրված տաղավարի վրա փոխվել են միայն գրությունները:

Եվ այսօր, Հյուսիսային պողոտայում տեղադրված առաջարկությունների արկղի մեջ բազմաթիվ գրքեր կան, և միայն հատուկենտ թղթերի վրա գրված առաջարկություններ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե երևանցիները քաղաքապետին առաջարկում են գիրք կարդալ, բայց պարզվում է, որ քաղաքապետարանում ուղղակի միևնույն տաղավարը որոշել են տնօրինել երկու տարբեր նպատակներով:Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քղաքացիները սովորության համաձայն շարունակում են այստեղ գրքեր թողնել,վստահեցնելով, որ դրանք ևս կհանձնվեն զորամասերին ու գրադարաններին, ինչպես նախկինում:

Ի դեպ, քաղաքապետարանից նաև ասացին, թե գրքի բանկ ծրագիրն արդեն ավարտված է: Նույն պատասխանը մեզ տվեց նաև «Գրքի բանկ» ակցիան նախաձեռնած «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի համահիմնադիր Էդուարդ Լևանյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, ծրագրի իրականացման ժամկետը եղել է մինչև օգոստոսի վերջը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս