
Բաղդադում պայթյուններ են որոտացել. կա 23 զոհ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր հնչել են մի շարք պայթյուններ, ինչի հետևանքով զոհվել է 23 մարդ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Չի բացառվում, որ զոհերի քանակը կարող է աճել:
Սրանից առաջ էլ հաղորդվում էր 18 զոհի և 50 վիրավորի մասին: 4 ռումբ պայթել է Բաղդադի հյուսիսում, ուր զոհվել է 15 մարդ: Եվս մեկ պայթյուն է որոտացել մայրաքաղաքի հարավում գտնվող սուննիաբնակ թաղամասում, ուր զոհվել է 8 մարդ: