Երիտասարդները հնարավորություն ստացան ավելի լավ հասկանալ անկուսակցական պատգամավորների խնդիրներն ու առավելությունները։
ԵՄ-ի հետ երկարատև բանակցություններ ունեցանք, բայց, ի վերջո, հավանաբար, այն երաշխիքները չեղան, որ ապագան կապեինք այդ ուղղության հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ռուսական ասացվածք կա` от добра добра не ищут: Հիմա մերն է` ՌԴ-ի հետ ունենք որոշակի ձևավորված հարաբերություններ, նաև մեր ժողովուրդն այսօր ավելի շատ ռուսամետ է, 2 մլն հայեր այնտեղ են բնակվում:
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս ելույթ չունեցավ, հանդես չեկավ շնորհավորական խոսքով, բայց մինչև վերջ ներկա գտնվեց արարողությանը:
Բուզանդի, Արամի եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց:
«Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ իմ վերջնական գնահատականը կձևավորվի Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցման փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, որոնց վերաբերյալ բանակցությունները կմեկնարկեն առաջիկայում»:
Հրայր Թովմասյանը սխալմամբ հանձնեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից Գագիկ Ղազինյանին պատկանող պատվոգիրն ու շքանշանը, ինչը չվրիպեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աչքից:
Օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու և նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար այսօր ՀՀ կառավարությունը իր նիստում հավանություն տվեց «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին:
Մարզերի ազատամարտիկները մեր կողքին են կանգնած: Վոլոդյային բոլորն էլ ճանաչում են ու բոլորն էլ հարգում են, ու մենք վստահ ենք, որ ինքը մաքուր է այսօր: Շատերը մարզերում իր հետ մարտական գործողությունների մասնակից են եղել, դրա համար ինքը որ այս մի քանի ամիսներին մարզերում շրջեց, իր մարտական ընկերներին տեսավ, որոնց վաղուց չէր տեսել, նրանք նույնպես իրեն աջակցում են:
«Հայտնում եմ, որ կողմ եմ Մաքսային Միությանը անդամակցելուն, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա չի կարող արգելք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացին»:
Հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող և ապագայի համար հնարավոր տարբեր հիմնախնդիրների լուծման կենսական անհրաժեշտությունը՝ այո, ես կարծում եմ, որ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր տեղն ու դերն ունենա Մաքսային Միության շրջանակներում:
«Իրավաբանը, ինչպես և բժիշկը, պետք է առաջնորդվի մարդասիրության սկզբունքներով, որովհետև հաճախ նրա աշխատանքաից են կախված մարդկանց ճակատագրերը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր համայնքի բնակիչ Ոսկեհատ Վարդանյանը օրերս բոլորեց իր 100-ամյակը: Ոսկեհատ տատն ունեցել է 15 զավակ: Նրանցից, ցավոք, այժմ կենդանի են միայն 6-ը:
ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Մեր օրերին արդիական է հետևյալ խնդիրը. արդյո՞ք անօրգանական, կապված վիճակում գտնվող յոդը (յոդացված աղ) յուրացվում է օրգանիզմում։ Բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ, եթե նույնիսկ յուրացվում է, ապա` ոչ բավարար չափով և, հետևաբար, չի լուծվում օրգանիզմի յոդի սակավությունը լրացնելու հարցը։
Մելինեն որոշել է ամուսնալուծվել, նրա մայրը տիկին Մելանյան, մեզ հետ զրույցում ասում է, որ Մելինեի ամուսինը շատ անտարբեր է եղել, երբ կինը հիվանդանոցում էր ոչ մի անգամ տեսակցության չի գնացել. «Հիվանդ ժամանակ տիրություն չարեցին, բա էլ ինքն ո՞ւմ է պետք»:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում անդրադարձել է երեկ երեկոյան Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա հարձակում է տեղի ունեցել ռուսական սահմանապահների կողմից:
Այսօր ունենք հանրային խորհուրդ, որը ըստ էության պետք է կատարի այդ դերը, սակայն ինքս լինելով հանրային խորհրդի անդամ, արդեն մոտ 1 տարի է անիմաստ եմ համարում այդ խորհրդի նիստերին իմ մասնակցությունը, քանզի հասկացել եմ, որ այդ կառույցը զուտ ձևական բնույթ է կրում և այնտեղ կենտրոնացած հանրային միտքը չունի լիարժեք հնարավորություն հակազդելու կառավարության կողմից ներկայացվող այս կամ այն ծրագրի փոփոխմանը, եթե այն չի համապատասխանում հանրային շահին:
«Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումն արդեն իսկ բերել է որոշակի դրական տեղաշարժեր: Անցած ամիսների փաստացի պատկերը ցույց է տալիս, որ Երևանի ծննդատներում մենք չենք ունեցել ոչ մի վճարովի ծննդաբերության դեպք, այսինքն՝ դա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ մարզից կինը եկել և Երևանում ծննդաբերել է, դա եղել է միմիայն բժշկական ցուցումներով»:
Այս հարցը շարժման անդամները գրավոր պատրաստվում են ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը համարելով վաղաժամ պատասխանում է.
2014 թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակով եկամուտները առաջարկվում է սահմանել 1,145 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 8%-ով ավելի, ծախսերը՝ 1,272 մլրդ դրամ՝ 2013 թ. բյուջեի համեմատ 7.5%-ով ավելի:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախագահամետ կուսակցության անդամները:
«Ի պատասխան Ձեր՝ 09.09.2013 թ. նամակում Ձեր հարցադրմանը՝ Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին չեմ տիրապետում որևէ փաստաթղթային կամ պաշտոնական տեղեկատվության, ուստի առայժմ զերծ կմնամ գնահատականներ տալուց կամ դիրքորոշում հայտնելուց»:
Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, երկաթուղային վթար է գրանցվել Անի-Աղին-Բագրավան երկաթուղային գծահատվածի 27/64 կմ-ում:
Պայմանագրի խզման հետ կապված՝ Իրանը Ռուսաստանից պահանջում է 4.2 միլիարդ դոլարի փոխհատուցում:
47-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկացիների համար ամենամեծ վտանգը սպասվում է Եմենում, Լիբանանում, Բահրեյնում, Իրաքում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում, Պակիստանում: