Ռուսաստանի դիրքորոշումը հատուկ հարցեր է առաջացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության վերաբերյալ. Միջազգային ճգնաժամային խումբ

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group, ICG) այսօր տարածել է «Հայաստան և Ադրբեջան. Ռիսկերի սեզոն» խորագրով իր հաշվետվությունը: Վերջինիս հեղինակները ընդգծել են, որ ցածր ինտենսիվությամբ, սակայն անկայուն դիմակայությունը թևակոխել է մեծ զգայունություն ունեցող ժամանակաշրջան:

Զեկույցում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն արգելակել են 2011 թվականին, արագացել է սպառազինությունների մրցավազքի տեմպը, ակտիվացել է կտրուկ հռետորիկան: Երկու կողմի պլաններում էլ շրջանառվել են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «բլիցկրիգը», «կանխիչ հարվածը» և «տոտալ պատերազմը»:

Մտահոգություն է հարուցում ռազմական թերի հաշվարկները՝ դրանց հետևանքներով հանդերձ, որոնք կարող են լինել շատ ավելի բարձր, քան հետխորհրդային տեղական սառեցված մյուս հակամարտությունների պարագայում է: Նշված է, որ բախումները չեն սահմանափակվում միայն Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով (հակամարտության բուն գոտում) և տարածվում են ողջ հայ-ադրբեջանական սահմանի վրա:

Լարվածություն նկատվել է նաև Նախիջևանի սահմանին, ուր այս տարվա հուլիսին անցկացվել են թուրք-ադրբեջանական վարժանքներ: Հայաստանն իր հերթին սեպտեմբերին զորախաղեր անցկացրեց Ադրբեջանի սահմանի մոտ: Անհրաժեշտ է միջազգային հանրության մասնակցությունը՝ նվազեցնելու համար առաջիկա շաբաթներին ու ամիսներին լարվածության էսկալացիան:

Այս ամենի հետ մեկտեղ հաճախակի են սադրանքները: Օրինակ Բաքվի կողմից սպայի (Ռամիլ Սաֆարով) ներումը, ով իր հայ գործընկերոջը սպանել էր Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ: Երևանն իր հերթին վերստին հայտարարել է ֆիքսված թռիչքների համար Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու մտադրության մասին:

Բացի այդ, անորոշությունը մեծացնում է երկու երկրների ներքաղաքական անկայունության հնարավորությունը: Երկու երկրների ներսում հուզումները կարող են նրանց առաջնորդներին մղել ռազմական լարվածության մեծացման կամ իր հակառակորդի տհաճություններից օգուտ քաղելու ռիսկային փորձեր կատարելու հաշվին հասարակության ուշադրությունը շեղելուն:

Երկու երկրների ղեկավարության համար վրա է հասել «փորձաշրջանային» աշուն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ավանդաբար պառակտված ադրբեջանական ընդդիմությունն առաջին անգամ աջակցում է միասնական թեկնածուի:

Թեև Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ Ալիևի թեկնածությանն աջակցում է ընտրողների ավելի քան 70 տոկոսը, սակայն իշխանություններին մտահոգում են հնարավոր հուզումները: Հայաստանն իր հերթին գտնվում է անորոշ ժամանակաշրջանում, ընդդիմադիր խմբերը պալանավորել են անցկացնել աշնանային բողոքի ակցիաներ:

Անհրաժեշտ է միջազգային ուժեղ և կոորդինացված ճնշում՝ դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար: Երկու երկրների մայրաքաղաքներում, ինչպես նաև երրորդ երկրներում առկա է թերահավատություն՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արդյունքի հասնելու կարողության հետ:

Ռուսաստանի դիրքորոշումը հատուկ հարցեր է առաջացնում այդ ձևաչափի արդյունավետության վերաբերյալ: Նա ոչ միայն Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այլև ունի ռազմավարական կարևոր շահեր Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտող երկու կողմին էլ:

Մոտ հեռանկարում տարածաշրջանի կայունության սպառնալիքը կլինի ավելի բարձր: Կանոնավոր շփումների, ինչպես նաև երկու կողմի նախարարների ու պատգամավորների հանդիպումների ակտիվացումը կարող է նպաստել կարգավորման գործընթացին:

Ռուսաստանը, որը հանդիսանում է հակամարտության բոլոր ասպեկտներում բավական ազդեցիկ կողմ, պետք է գործի ավելի վճռական՝ հասնելու համար կողմերի միջև համաձայնագիր կնքելուն: Դրա համար Մոսկվան պետք է դադարեցնի հակամարտող կողմերին զենք մատակարարելը: Նույնը վերաբերում է նաև (զենքի) մյուս մատակարարներ Հարավային Կորեային ու Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս