Ցուցակի առաջատարը «Лукойл»-ն է (2012թ-ին 3,6 տրիլիոն ռուբլի եկամուտով), երկրորդ տեղում է «Сургутнефтегаз»-ը` (849,6 միլիարդով), եռյակը եզրափակում է Vimpelcom-ը` 717,2 միլիարդով:
Տաղանդավոր եւ սիրված դերասանը հոկտեմբերի 24 -ին կդառնար 84 տարեկան:
ՄԱԿ-ի գնահատականներով` 2050 թ-ին աշխարհում 240 միլիոնով կնվազի երեխաների թիվը: Նույնասեռականների ամուսնություններն էլ, որոնք քարոզվում են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, վերջնականապես քայքայում են ամուսնության եւ երեխաների ծնելիության միջեւ կապը:
Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Օբաման գլխավորում է մեծ քանակությամբ կեղծ հետևողներ ունեցողներ քաղաքական առումով ազդեցիկ մարդկանց ցուցակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Twitter-ի էջին հետևորդներից միայն 20%-ն իրականում գոյություն ունի:
Հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում կայանալիք Nokia World համաժողովին Nokia ընկերությունը հրավիրել է նաև լրագրողներին: Ընկերությունը համաժողովի ժամանակ ցուցադրելու առնվազն վեց նոր սարքավորում, այդ թվում` 2 նոր մոդելներ` Lumia շարքից:
Կախված քաղաքական լարվածությունից՝ Հայաստանում խաղաղ հավաքների խոչընդոտներ չէին լինում որոշ ժամանակ: Հենց որ լինում էր քաղաքական լարվածություն՝ միանգամից քաղաքապետարանը սկսում էր արգելել հավաքները:
Samsung ընկերությունը մտադիր է թողարկել Galaxy S4 սմարթֆոնը` ոսկե պատյանով: Այս մասին են վկայում Samsung Gulf-ի Facebook-ի էջում, ինչպես նաև Samsung Mobile Arabia-ի թվիթերում տեղադրված լուսանկարները:
Բելառուսում պատրաստել են աշխարհի ամենամեծ բեռնատարը՝ БелАЗ-75710-ը, որն ընդունակ է տեղափոխել մինչև 450 տոննա բեռ։
Պատճառը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, ՀՀ կառավարության որոշումն է, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղագործական ընկերությունները պետք է անցնեն եվրոպական CPM (Good Manufacturing Practice-Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշների հավաստագրման գործընթացը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Մատենադարանի մոտ պիկետ է անցկացնելու, որից հետո կազմակերպիչները նամակ-պահանջագիր կհանձնեն Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին կքննվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։
Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:
Նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբեր ամսից կդադարեցնի զանգվածային շուկայի համար սմարթֆոնների արտադրությունը:
«Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում», – ասել է Տիգրան Սարգսյանը
Պարոն Լիսկան ինքը պետք է պատասխանատվություն կրի, և քանի դեռ ինքը, առավել ևս հանցագործությանն անմիջականորեն առնչվող քաղաքացիները ազատության մեջ են, դա նշանակում է, որ չընտրված իշխանությունները մեղսակից են:
Նախախորհրդարանի ակտիվ աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը Արաբկիր վարչական շրջանում իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման, հայտնում է Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջը: Հարձակվողը իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Սուրեն Գևորգյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Նա և նրա նկատմամբ հարձակում գործած անձը գտնվում են Արաբկիրի ոստիկանությունում:
Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ:
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
Անդրադառնալով ազատամարտիկների ներկայի ներկայիս վիճակին` նա ասում է. «Ես կասեի արհամարված են, ես հլա չգիտեմ մի պետություն, որ իր զինվորի ու կամավոր ազատամարտիկի նկատմամբ էսքան արհամարհանք ունենա»:
Մեր չինովնիկներին թվում էր, թե վայել չէ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հայրենիք հրապուրել զբոսաշրջիկների, ովքեր կգան մեր միջնադարյան վանքերն ու գյուղական կենցաղը տեսնելու:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կ. Մինասյանը հերքեց կոնֆլիկտի առկայությունը և Վ.Ավանեսյանի հետ հարաբերությունների լարված լինելը. «Նախարարն ուղղակի վատառողջ է: Մարդիկ ուղղակի անհիմն ենթադրություններ են արել»:
Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում` պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը:
«Ելույթներ ու էսսեներ» գրքից վՄարդու երաիմաստավորումը
Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:
Ինչ վերաբերում է Թուրքիայից կեղծված փաստաթղթերով սննդամթերք ներմուծելու մասին հայտարարությանը, ապա, հնարավոր է, խոսքը մաքսանենգ ճանապարհով կամ նախկին օրենսդրությամբ չարգելված կերպով՝ առանց ուղեկցող փաստաթղթերի, ներմուծումների մասին է (դրանք հնարավոր էր իրականացնել երրորդ երկրներում վերափաթեթավորման միջոցով), որից կարելի է եզրակացնել, որ ժամանակավոր արգելքը՝ որպես վերահսկողության գործիք, անարդյունավետ էր:
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով: