Բաժիններ՝

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված չլինի հակամարտություններ հրահրելուն. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի խաղաղության հաստատմանը և ոչ թե հակամարտություններ հրահրելուն:

Քըլըչդարօղլուի խոսքերով՝ Թուրքիան այսօր որոշակի խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ՝ ներառյալ նաև Իրաքը, Սիրիան ու Եգիպտոսը: Ընդդիմադիր առաջնորդը դատապարտել է Սիրիայի ու Եգիպտոսի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, քանի որ Անկարան միջամտում է այդ երկրների ներքին գործերին:

Քըլըչդարօղլուի կարծիքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունների վատթարացումն առաջին հերթին բացասաբար է ազդում հենց իր՝ Թուրքիայի ու նրա տնտեսության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս