Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է խոսել, ի տարբերություն Եվրոպայի. Լավրով

ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ի տարբերություն եվրոպացիների, պատրաստ են խոսել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ռուսասերների շարժման IV կոնգրեսի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգներն ունեն կարևոր տարբերություն եվրոպական էլիտաներից։ Նրանք պատրաստ են խոսել։ Նույնիսկ երբ դիրքորոշումները կարդինալ կերպով, տրամագծորեն հակառակն են, դա միշտ կարևոր է», – նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

«Մենք միշտ խոսում ենք նրանց հետ, ովքեր ուզում են դա անել լրջորեն։ Անհրաժեշտ է գալ ոչ թե նրա համար, որ միկրոֆոնով կրկնեն այն, ինչ իրենք Արևմուտքում ամեն օր հրապարակայնորեն հայտարարում են Ռուսաստանի Դաշնության դատապարտմամբ։ Դատապարտման համար պետք չէ գալ։ Բայց լուրջ զրույցների համար մենք միշտ բաց ենք։ Եվ հենց այդպես են մեզ հետ գործ վարում Միացյալ Նահանգները», – հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930