Forbes –ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենախոշոր մասնավոր ընկերությունների ցուցակը

Forbes ամսագիրը հրապարկել է Ռուսաստանի  200 ամենախոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշային ցուցակը:

Ցուցակի առաջատարը «Лукойл»-ն է (2012թ-ին 3,6 տրիլիոն ռուբլի եկամուտով), երկրորդ տեղում է  «Сургутнефтегаз»-ը` (849,6 միլիարդով),  եռյակը եզրափակում է  Vimpelcom-ը` 717,2 միլիարդով:

Լավագույն տասնյակում  են «X5 Retail Group», «Евраз», «Магнит», «Татнефть», «Северсталь», «Башнефть» եւ «Стройгазконсалтинг» ընկերությունները: Վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերությունների ընդհանուր եկամուտը միասին վերցված կազմել է 23 տրիլիոն ռուբլի:

Forbes –ի ցուցակում ընդգրկվել են այն ընկերությունները, որոնց կապիտալում պետությունը կամ արտասահմանյան  համասեփականատերերն ունեն ոչ ավելի, քան 50 տոկոս մասնակացություն: Forbes-ի` նախորդ տարվա վարկանիշային ցուցակում առաջին տեղն զբաղեցնում էր «Газпром»-ը, «Лукойл»-ը երկրորդ տեղում էր, իսկ «Роснефть»-ը` երրորդ:

 

Տեսանյութեր

Լրահոս