Րաֆֆի Հովհաննիսյանը` «պարոն Լիսկայի» որդու ու թիկնապահի ազատ արձակվելու, Սյունիքում սպասվող ընտրությունների մասին
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խայտառակություն է որակել Սյունիքի նախկին մարզպետ «պարոն Լիսկայի» որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից լիարժեք ազատելն ու բաց թողնելը:
«Պարոն Լիսկան ինքը պետք է պատասխանատվություն կրի, և քանի դեռ ինքը, առավել ևս հանցագործությանն անմիջականորեն առնչվող քաղաքացիները ազատության մեջ են, դա նշանակում է, որ չընտրված իշխանությունները մեղսակից են: Սա ընդգծում է կեղծիքից ազատագրվելու հրամայականը»: Իսկ պարոն Լիսկայի տիրակալությունից, ըստ պարոն Հովհաննիսյանի, սյունեցիները կկարողանա՞ն ազատագրվել ԱԺ լրացուցիչ ընտրություններում «Ժառանգության» թեկնածուին ձայն տալով: «Շատ կուզենայի, որ ես հարվածին ընդառաջ գնայի, բայց մենք ունենք ազատամարտիկ Սամվել Հայրապետյան, շատ պարկեշտ քաղաքացի, սյունեցի, Կապանից, գիտենք որ ուղղահայաց է, հոսանքի դեմ պայքար է, բայց միայն այս պայքարով մեր երկիրը կազատագրվի, կազատագրվի ոչ թե այս կամ այն անհատից , այլ սեփական կեղծիքից»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: