
Բելառուսում արտադրել են աշխարհի ամենամեծ մեքենան (լուսանկարներ)

Բելառուսում պատրաստել են աշխարհի ամենամեծ բեռնատարը՝ БелАЗ-75710-ը, որն ընդունակ է տեղափոխել մինչև 450 տոննա բեռ։ БЕЛТА գործակալության տվյալներով՝ БелАЗ ընկերության ներկայացուցիչները արդեն փաստաթղթեր են նախահատրաստում Գիննեսի ռեկորդների գրքում մեքենան գրանցելու համար։
Մինչ այս պահը ամենամեծ մեքենան համարվում էր БелАЗ-ի մեկ այլ մոդել` 360 տոննա բեռնատարողությամբ։ Սակայն անգամ այդ մեքենան նորի մոտ խաղալիք է թվում։
Նոր մեքենայի ընդհանուր քաշը 810 տոննա է։ Այն ունի 8 անիվ և 2 դիզելային շարժիչ (որոնց հզորությունը դեռ հայտնի չէ)։ БелАЗ-75710-ի առավելագույն արագությունը 64կմ/ժ է։