
Վախճանվել է երաժշտագետ Արաքսի Սարյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը: Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: