49-ամյա Ռոբերտ Ադիլխանյանը վարելով «Mercedes» մակնիշի 17 ՍՕ 690 համարանիշի ավտոմեքենան Էրեբունի փողոցում, Էրեբունու զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50 տարեկանին մոտ մի տղամարդու, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
2009 թվականին ՎԶԵԲ-ը ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին հատկացրել էր 5.5 մլն դոլար՝ գնահատելով «Սթարի» «նորարարական մոտեցումներն ու հակվածությունը մենեջմենտի արդիական մեթոդների կիրառման նկատմամբ»:
Եկեք հենց այսօր մեր միջից թոթափենք այս մղձավանջն ու իրար մասին հոգ տանելուն հետամուտ լինենք: Ամեն ինչ նյութականով չի որոշվում: Դու կարող ես եղբորդ ավելին տալ: Ո՞վ է քո եղբայրը. դա քո ընտանիքն է, հարևանդ, երթուղայինի մեջ քեզ հետ նստած մարդիկ, փողոցում քեզ հետ քայլող մարդկանցից՝ մինչ գիշերվա ցրտին հայրենիքի սահմանն աչալուրջ պահող զինվորը:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:
Ամերիկացի մեծահասակների 15% -ն ասել է, որ չի օգտվել ինտերնետից կամ էլ. փոստից: Այս մասին հայտնում է NBC News-ը` հրապարակելով Pew Internet & American Life Projectի նոր ուսումնասիրություն արդյունքները:
Աշխատանքով ապահովված է բնակչության 10%-ը: Արտագնա աշխատանքի գնացողները կազմում են 5-7%: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վերջին 3 տարում նկատվում է արտագնա աշխատանքի գնացողների աճ:
Պարտքերը հիմնականում կուտակվել էին սկսած 2000 թ-ից:
Վերահսկիչ պալատը շարունակում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՎՊ մամլո խոսնակ Աննա Վարդանյանը:
Սեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.62 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.77 դրամով։ Բորսայում վաճառվել է 7 միլիոն 850 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ:
Հայստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
«Փող չկա, ժողովուրդն էլ փող չունի, փակել են խանութները»,- ասում են ախթալացիները:
Պաշտպանական կողմը խնդրեց արձանագրել այն փաստը, որ իրեղեն ապացույցների փաթեթավորումն ու կնքումը կատարված է սահմանված նորմերին անհամապատասխան:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, շրջադարձի ժամանակ, «Չերրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր հերթական բողոքի ակցիան էին նախաձեռնել՝ ընդդեմ Փակ շուկայում կատարվող շինարարության:
2013 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383,951, ինչը 2012թ. օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19,243-ով:
Նա 1929թ. ծնված Լեննա Բորյանն է: Հարևանները 168.am-ի հետ զրույցում պատմել են, որ կինը բնակվում էր մենակ, ուներ մեկ աղջիկ, ով ամուսնու հետ բնակվում է Ռուսաստանում: Աղջիկը մոտ մեկ ամիս առաջ էր մեկնել Ռուսաստան, պետք է օրերս գար ու ծեր մորն իր հետ տաներ, սակայն, հարևանների պատմելով, կինը դեմ էր Ռուսաստան մեկնելուն:
Հ. Վարդանյանի հայրը՝ Վրույր Վարդանյանը աշխատում է Գեղարքունիքի մարզի կադաստրի պետ:
Կատարվում է քննություն:
Ես չգիտեմ` հայերը միա՞կ ժողովուրդն են, որ չեն դավաճանել Ռուսաստանին, թե՞ ոչ, կարծում եմ` միակը չեն, բայց այն, որ Ռուսաստանը նույնպես երբեք չի դավաճանել Հայաստանին, հաստատ է, այսինքն` փոխադարձ է:
Ակցիայի մասնակիցներին շուկայի դիմաց դարձյալ ավանդաբար դիմավորել են շուկայի տարածքում կառուցվող առևտրի կենտրոնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները:
Ստեղնաշարի «Ctrl-Alt-Delete» համակցությունը հնարած դիզայներ Դեյվիդ Բրեդլին ասել է, որ չնայած ինքն է հնարել «Ctrl-Alt-Delete» համակցությունը, «սակայն Բիլն այն հանրահայտ է դարձրել»:
«Սուրենը ստացել է գլխուղեղի սալջարդ թեթեւ աստիճանի ծանրության, արյունազեղում: Կյանքին վտանգ չի սպառնում, ստանալու է կոնսերվատիվ բուժում»:
Չհաստատված տվյալներով՝ զոհերի քանակը կարող է հասնել 37-ի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Բաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: