Ավետիք Իշխանյանի խորհուրդը ցուցարարներին. «Պետք է ունենաք հատուկ կարգադրիչներ»
«Ոչ իրավական պետությունում մի քանի ձևեր կան, օրինակ՝ քաղաքական ձևը, իրավական ձևը՝ դատարան դիմելու, բայց ամենահզոր զենքը հասարակական շարժումներն են, որոնց ընթացքում շատ հաճախ բռնության դիմելու հարց է առաջանում: Դա ամենահարմար բանն է իշխանության համար. բռնության դեպք եղավ, դու միանգամից մտնում ես իրենց դաշտ՝ իրենք այդտեղ ուժեղ են և կարող են դա ցույց տալ»,- aravot.am –ի փոխանցմամբ` հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 26-ին քաղաքապետարանի մոտ ցուցարարների հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը «Հրապարակային զրույց» միջոցառման շրջանակում էր: Իր խոսքում իրավապաշտպանը նշել է, որ հանրահավաքների ժամանակ վարչական կալանք էր օգտագործվում և վարչական կալանքին ենթարկվում էին ոչ թե հավաքի ղեկավարները, ինչպես պահանջում էր օրենքը, այլ ցուցարարները. «Կախված քաղաքական լարվածությունից՝ Հայաստանում խաղաղ հավաքների խոչընդոտներ չէին լինում որոշ ժամանակ: Հենց որ լինում էր քաղաքական լարվածություն՝ միանգամից քաղաքապետարանը սկսում էր արգելել հավաքները: Այդ ժամանակ մենք Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի անդամ էինք, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների դաշնագիրն» էինք վավերացրել, նաև ԵԱՀԿ անդամ էինք: Բայց դրանք ավելի շատ հռչակագրային էին՝ կոնկրետ մեխանիզմ չկար: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 11-րդ հոդվածը հռչակում է խաղաղ հավաքների որպես ֆունդամենտալ՝ հիմնարար ազատություն»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: