Սաակաշվիլիի խոսքերով՝ 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին հրապարակված սկանդալային այդ տեսանյութերը «9-րդ ալիքի» սեփականատիրոջ ձեռքում են հայտնվել առնվազն 2011 թվականի ամռանը:
ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին` արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է…
Երեք տարի առաջ, երբ այս երիտասարդ, ճարպիկ տնօրենը աշխատանքի անցավ ընկերությունում, այնտեղ աշխատում էին 1200 աշխատող, այսօր՝ իր 3 տարիների դե ֆակտո ղեկավարման ժամանակ, ընկերությունը կրկին ունի 1200 աշխատակից: Որտե՞ղ է այս տվյալներում երևում արտագաղթի խթանումը, եթե աշխատատեղերի ավելացում չի եղել: Ապատեղեկատվություն տարածելը շատ հեշտ է, բայց փաստերը թաքցնել հնարավոր չէ:
Այս մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
Շինարարարական աշխատանքներ իրականացնելիս շենքի 11-րդ հարկից վայր է ընկել և մահացել երեսպատման աշխատանքներ կատարող, 1981 թվին ծնված Բենիամին Փանոսյանը:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում բուհերի վարձավճարների բարձրացման դեմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Միանգամից աչք է զարնում, որ թուրքական կողմի հայտնած «Կարս-Գյումրի» երկաթուղու վերանորոգման ավարտի ժամկետը գրեթե համընկնում է Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի հետ:
2013թ. օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի:
2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 07:40-ի սահմաններում նշված ճանապարահահատվածի «Կարիտաս» ընկերության դիմաց բախվել են Օշական գյուղի բնակիչ, 31-ամյա Հայկազ Առաքելյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 21 VV 100 և 38-ամյա Մանուկ Տերտերյանի վարած КамАЗ 53 212 մակնիշի ՊՆ 2005 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Սրանից առաջ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատասխանատվությունը հանվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի վրայից և տրվում է արտգործնախարարին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններըի օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:
«Զարգացած, կրթված տղա էր` մի քանի լեզու գիտեր: Իր աշխատանքը շատ լավ էր կատարում` պարտաճանաչ: Աշխատանքն էլ ծանրաբեռնված չի եղել` թեթև գործ էր անում: Աշխատավայրում, համենայնդեպս, խնդիրներ չի ունեցել` մարդամոտ, շփվող երիտասարդ էր: Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞…»:
Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների գիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին:
Այս մասին նշված է հարավաֆրիկյան Զենքի տարածման վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում:
Երեք օրից` Հայաստանի անկախության հռչակագրի հերթական տարեդարձին, «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է «հանրային ժողով` անկախության օրակարգով», որը կվարի կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Տնտեսական այդ մրցակցության մեջ Թուրքիայի մոտակա մրցակիցները լինելու են Մեքսիկան ու Ինդոնեզիան:
Աշխատանքի ժամանակ պոմպը ընկել է ցիստեռնի մեջ։ Տղամարդը ցանկացել է այն դուրս հանել և մտել է ցիստեռնի մեջ։ Սակայն ցիստեռնի մեջ հավաքված թունավոր գոլորշիներից նրա ինքնզգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ` վեց տարի ժամկետով։
Այրվել է սկումբրիայի 15-20 թուփ և 6-7 հատ հացենի: Հրդեհի պատճառը հայտնի չէ: Գագիկ Մովսիսյանի հավաստմամբ` հրդեհը վնաս չի հասցրել այգու կոլեկցիոն բուսատեսակներին:
Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանը (877 կիլոմետր) ունի հենց Սիրիայի հետ, և ամեն գիշեր «մաքսանենգ մազութը» տարբեր տեղերից մուտք է գործում Թուրքիա:
ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի աշխատակիցները քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ ինքնասպան եղած իրենց գործընկեր Հայկ Հայրապետյանը շատ հավասարակշռած, աշխույժ և մարդամոտ երիտասարդ էր: Նրանց խոսքով՝ նա այսօր աշխատանքի է ներկայացել նորմալ հոգեվիճակում, և մյուս օրերի նման նորմալ շփվել է բոլորի հետ:
Օգոստոսի 20-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի թիվ 24/2 շենքի վերելակներից մեկում 5 տարեկան երեխա է մնացել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այսօր արդեն հերթեր են գոյացել նախագահի աշխատակազմի շենքի մոտ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են ձերբազատվել դատվածությունից:
Օգոստոսի 16-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները թիվ 2 երթուղու ծառայությունը ստուգելիս, Կենտրոն թաղամասի թիվ 31 շենքի հարևանությամբ նկատել են կասկած հարուցող մի երիտասարդի, որի ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակ:
Դերեք Հոգանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակումը նոր շունչ կհաղորդի (Ղարաբաղյան) բանակցային գործընթացին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանն ասաց, որ Հ. Հայրապետյանը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: Նրա խոսքով՝ Հայկ Հայրապետյանը աշխատանքի վայրում խնդիրներ չի ունեցել, և այսօր աշխատանքի է գնացել նորմալ հոգեվիճակում: