ԱՄՆ-ն առավելագույն կերպ աջակցելու է Ղարաբաղյան բանակցային գործընթացի առաջխաղացմանը. Դերեք Հոգան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գործերով ժամանակավոր հավատարմակատար Դերեք Հոգանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակումը նոր շունչ կհաղորդի (Ղարաբաղյան) բանակցային գործընթացին.

«ԱՄՆ-ը՝ որպես պետություն և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, մշտապես սերտ կապերի մեջ է Ադրբեջանի հետ՝ առավելագույն օգնություն ցուցաբերելու համար տվյալ գործընթացի արագացմանը:

Կարծում եմ, որ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջան ու Հայաստան կատարած այցերի հետո կքննարկի տվյալ հարցը և որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ՝ կխորհրդակցի կառավարության հետ, թե ինչ կարող ենք անել մենք՝ այդ գործընթացն արագացնելու համար:

Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առավելագույն կերպ աջակցելու է բանակցային գործընթացի առաջխաղացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս