
Վերելակի մեջ մնացած երեխաներին դուրս են բերել Արաբկիրի կոմունալ ծառայության աշխատակիցները

Օգոստոսի 20-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի թիվ 24/2 շենքի վերելակներից մեկում 5 տարեկան երեխա է մնացել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Արաբկիրի կոմունալ ծառայության աշխատակիցները վերելակից դուրս են բերել Դ. Հ.-ին (ծնվ. 2007թ.) և Ա. Կ.-ին (ծնվ.2006թ.):
Տուժածներ չկան: