Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի բացակայության պատճառով:
«ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ և վերջինիս, մարմնական վնասվածքներով, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսօր միացել էր տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն վեց անգամ։
Փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. հայերի համար սահմանված է «2»-ը, հույների համար` «1»-ը և հրեաների համար` «3»-ը:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես է անօթևան մարդը Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում անգլերեն և ռուսերեն խոսում անցորդների հետ:
Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:
Պարզվում է՝ երեկ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից բերման ենթարկված 1955թ. ծնված Արշալույս Հ.-ն նույն ինքը՝ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արշալույս Հարությունյանն է: 168.am-ի հետ զրույցում Արշալույս Հարությունյանը հաստատել է, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված անձանցից մեկը ինքն է:
«Կադրերի ռեզերվ էին ուղարկել, այլ աշխատանք չեն առաջարկել, մենք էլ որոշեցինք էլ չսպասել, դիմում է գրել` թոշակի գնա, որպեսզի հետո այլ աշխատանքի գնա, բայց ոչ այս համակարգում, այլ ուրիշ»:
Եթե ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները, և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է, հրավիրած խորհրդակցությունում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող մարդկանց:
Եվրահանձնակատարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց արտահայտությունների համար կալանավորվածներին:
Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»:
Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Վարդենիս քաղաքի գործկոմի այգում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները պահանջում են լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Նրա խոսքով՝ այժմ ինքն նստացույցի վայրում չեն, սակայն ազատամարտիկներն այնտեղ շարունակում են նստաույցը:
Տասնյակ լրագրողների նկատմամբ ծանր դատավճիռներ կայացնելը հակասում է մամուլի ու խոսքի ազատության հարցում Թուրքիայի ստանձնած պարտականություններին:
Այս մասին նշված է ԵԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը»:
Թափված սնդիկը պետք է զգուշորեն հավաքել և լցնել կիպ փակվող տարայի մեջ, քանի որ այն խիստ վնասակար է մարդու առողջության համար։ Սնդիկը չի կարելի պահել տանը, լցնել աղբատարի կամ կոյուղու մեջ։ Ընդամենը 1 գրամ սնդիկը կարող է վարակել 3000 խորանարդ մետր օդ։ Ցանկալի է այն հանձնել ԱԻՆ մոտակա գրասենյակ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությունը:
168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Ադինյանն ասաց, որ երեկ գիշեր ևս կրակոցներ են եղել, ինչի արդյունքում նաև ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ՝ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա
168.am-ի հետ զրույցում Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանն ասաց, որ շան կծածի դեպքերից մեկ երրորդը հասցվել է թափառող կենդանիների, մնացած մասը` տնային պայմաններում պահվող շների կողմից:
Հարցին՝ որտեղի՞ց է Տ. Հարությունյանը կարողացել 10 մլն դոլար գումար գտնել՝ ներդնելու համար, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը պատասխանել է. «Ներգրավված վարկային միջոցների, փոխառությունների հաշվին»:
Թուրանի բանակի առաջին նախագահությունը մինչև 2014 թվականի ավարտը տրվել է Թուրքիային:
Նա քայլելով հարցրեց` ո՞նց եք, ասացի` վատ: Նա ասաց` Ձեզ առաջարկել եմ բարձրանալ վերև, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա այդ ընթացքում քայլում էր, անգամ քաղաքավարության տարրական կանոններին չէր հետևում` չսպասելով, որպեսզի ես պատասխանեմ իր առաջարակին կամ հարցերին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանի անվադողերի գործարանում առաջացած խոշոր հրդեհի ժամանակ արված լուսանկարներում մարդու գլուխ է ուրվագծվել:
Լրագրողների հետ զրույցում Օրուջը հայտարարել է, որ ԿԸՀ-ում իրեն դիմավորել են բարյացակամորեն և դիտարկման են ընդունել իր փաստաթղթերը:
Ժողովուրդը այդ հրապարականների պահանջի հետ համաձայն չէ: Հարցրեք ժողովրդին:
Փողոցում կատարված վիճակը, ցույցերը, պիկետները չես կարող բերել եկեղեցի: Եթե այդ վիճակները բերես եկեղեցի, այդ մեթոդները աշխատեցնես եկեղեցում, հետո պիտի ցախավել վերցնես և ավգյան ախոռների նման մաքրես այդ եկեղեցին, որովհետև դա շատ լուրջ խնդիր կարող է լինել
Երբ Երևանում խոսում են ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրության մասին, իրականում պետք է մտածեն մի կողմից ՀԱՊԿ-ի ու արտոնյալ պայմաններով ռուսական սպառազինության և մյուս կողմից ՆԱՏՕ-ի միջև ընտրություն կատարելու մասին
Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն աղտորոշել են արևահարություն. Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում…
Ըստ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենի՝ կազմակերպությանը մնալու է ոչ թե 70 տոկոս, այլ հարկատեսակները հանած, շատ ավելի չնչին մասը: